Մեծ քանակով գազերի առաջացումը կարող է լուրջ անհարմարություն պատճառել, ցավի պատճառ դառնալ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ մի խումբ գործոններ կարող են հանգեցնել որովայնի փքվածության: Դրանց թվում են.
- որոշակի մթերք յուրացնելու անկարողություն, այդ թվում՝ կաթնամթերք
- գազավորված ըմպելիք
- փորկապություն, որը քիչ քանակով մանրաթելերի օգտագործման հետևանք է
- աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ
- հորմոնալ փոփոխություններ, որոնք կապված են դաշտանային ցիկլի հետ
- արհեստական քաղցրացնող նյութեր պարունակող մթերք
- խաչածաղկավորներ, ինչպես նաև՝ լոբազգիներ:
Ինչպես կանխարգելել գազերի առաջացումը
- Կերեք դանդաղ:
- Սահմանափակեք գազավորված ըմպելիքի, արհեստական քաղցրացնող նյութերի օգտագործումը: Ուշադրություն դարձրեք սննդակարգին՝ հնարավորինս նվազեցնելով մթերքի օգտագործումը, որը, որպես կանոն, փքվածության պատճառ է դառնում:
- Շատ բջջանյութ օգտագործեք, ինչպես նաև՝ բավարար քանակով ջուր:
- Մի մոռացեք ֆիզիկական ակտիվության մասին:
Միջոցներ, որոնք կարող են օգնել ազատվել խնդիրց.
- իմբիր
- երիցուկի, անանուխի թեյ
- դարչին
- մշկընկույզ
- սխտոր:
Հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, եթե որովայնի փքվածությունն ուղեկցվում է հետևյալ նշաններով.
- ուժեղ ցավ որովայնում
- ցավ կրծքավանդակում
- դիարեա կամ փսխում
- տենդ
- որովայնում հեղուկի կուտակում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը