Առանց կրծկալի Քիմ Քարդաշյանը՝ Նյու Յորքում
Advertisement 1000 x 90

Առանց կրծկալի Քիմ Քարդաշյանը՝ Նյու Յորքում

Վերջին մի քանի օրերին Նյու Յորքում ոչ մի պապարացի անգործ չի մնում։ Իհարկե, չէ որ այստեղ են Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթն ու նրանց երկու երեխաները։ Զույգը  MTV Video Music Awards 2016-ի կարմիր գորգով անցնելիս բոլորին շլացնելուց հետո, հաջորդ օրն առավոտյան երեխաների հետ որոշել էր դուրս գնալ գնումներ կատարելու Նյու Յորքում։ Իսկ երեկոյան 35-ամյա հայուհին և 39-ամյա ռեփերը գնացել էին ռոմանտիկ ընթրիքի, որի ժամանակ Քիմը ներկայացել էր սպիտակ շորտով ու բլուզով, որը ցուցադրում էր նրա մարմնագույն կրծկալը։Իսկ Նյու Յորքում համատեղ անցկացրած վերջին օրը (Քանյեն պետք է մեկնի Կանադա՝ Տորոնտոյում համերգ տալու), Քիմը որոշել է վերջին «հարվածը» տալ։ 35-ամյա գեղեցկուհին ռեփեր ամուսնուն հետ շքեղ առանձնատնից դուրս է եկել առանց կրծկալի՝ բարձրակրունկների փոխարեն նախընտրելով հողաթափերը։ Իսկ կերպարն ամբողջացնելու համար Քիմը երկար՝ միչնև հատակը ձգվող վերնազգեստ է հագել։

pizap.com14726396213751