
Հակոբ Կազանջյանը ծնվել և մեծացել է Սիրիայում, 2016-ին սովորելու նպատակով տեղափոխվել է Հայաստան ու հաստատվել այստեղ։ Ավելի քան տասը տարի ծրագրավորմամբ զբաղվելուց հետո որոշել է զբաղվել գինեգործությամբ։ Վերջերս շուկա է մտել նրա արտադրած «Գալար» գինին՝ պատրաստված «հաղթանակ» խաղողի տեսակից։
ՍիվիլՆեթը Հակոբի հետ զրուցել է նրա անցած ճանապարհի, հայրենիքում ինտեգրվելու, գինու պատրաստման ընթացքի և այլնի մասին։