ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է
Advertisement 1000 x 90

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է

Երևան ժամանած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Տեղեկությունը NEWS.am-ին է հայտնել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հաստատելով տեղեկությունը, որ Արայիկ Հարությունյանը Երևանում է։

«Հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,– ասել է նա։

Հիշեցենք, որ տարածաշրջանային այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Բաքվից ժամանել են Երևան։ Այսօր նրանք հանդիպել են ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ, նախատեսվում են հանդիպումներ նաև կառավարությունում։



Նման նյութեր