ՀՀ իշխանությունների անգործությունից ադրբեջանցիներն ավելի սանձարձակ են դառնում. քաղաքագետ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

ՀՀ իշխանությունների անգործությունից ադրբեջանցիներն ավելի սանձարձակ են դառնում. քաղաքագետ. armeniasputnik.am

ելիք–Շահնազարյանի դիտարկմամբ` հիմնական խնդիրը, որ չի լուծել Հայաստանի իշխանությունը կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրելիս, այն է, որ այդ փաստաթղթի տակ չեն դրվել փաստաթղթի դրույթները վերահսկող մեխանիզմներ, և արդեն անցել է ավելի քան մեկ ամիս, բայց այդ ընթացքում ևս փաստացի որևէ մեխանիզմ չի մշակվել ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական դիվանագիտության կողմից, մանավանդ որ վերջինս այնքան էլ շահագրգռված չէ այդ հարցում։

«Ադրբեջանն առաջնորդվում է բացառապես տվյալ պահին բնորոշ շահերով` առանց հաշվի առնելու պայմանագրի դրույթներն ու հայկական կողմի հետաքրքրությունները։ Այդ պատճառով էլ մեր դիվանագիտության առաջին խնդիրը հիշյալ մեխանիզմների ստեղծումն է և այդ գործընթացի րոպե առաջ ավարտելը, և երկրորդ, երբ ամեն անգամ Ադրբեջանի կողմից խախտվում են հրադադարի հայտարարության դրույթները և արվում փաստաթղթի ոգուն հակառակ հայտարարություններ, ապա մեր դիվանագիտությունը պետք է արժանիորեն հակադարձի և հասնի նրան, որ միջազգայնորեն Ադրբեջանի նման պահվածքը դատապարտվի»,– նշեց քաղաքագետը։

Մելիք–Շահնազարյանի գնահատմամբ` ստեղծվում է տպավորություն, որ նման խնդիրներով պետք է զբաղվեն ռուս խաղաղապահները, ուստի ՀՀ քաղաքական վերնախավը հորդորում է այդ հարցերով դիմել խաղաղապահներին, այսինքն` մեր կառավարությունը պաշտոնապես խոստովանում է, որ ինքը չի զբաղվում անվտանգության խնդիրներով, որևէ հարց չի լուծում։

«Մենք իրավունք չունենք ենթադրություններ անել, թե ինչ պայմանավորվածություններ են գործում։ Նիկոլ Փաշինյանը հստակ ասել է, որ գործընթացի առթիվ ստորագրված հայտարարությունից բացի որևէ այլ փաստաթուղթ գոյություն չունի, հետևաբար ռուսական կողմին որևէ պահանջ ներկայացնելու հիմք չկա, բայց եթե մենք ամեն ինչ թողնում ենք խաղաղապահների հայեցողությանը, ապա ինչի՞ համար է Հայաստանի ու Արցախի կառավարությունը»,– նշեց քաղաքագետը։

Մելիք-Շահնազարյանի համոզմամբ` ՀՀ իշխանությունները չեն կարողանում իրենց գործառույթներն իրականացնել և անընդհատ մեղավորներ են փնտրում մեղքը նրանց վրա բարդելու համար, առանց անգամ տարբերություն դնելու, թե ում են մեղավոր նշանակում` Հայաստանի ընդդիմությա՞նը, թե՞ ՌԴ իշխանություններին։ Ըստ նրա` Հայաստանի իշխանություններն իրենց անգործությամբ նպաստում են իրավիճակի էլ ավելի սրմանը, որովհետև ադրբեջանցիներն իրենց անպատժելի են զգում ու  դառնում են սանձարձակ։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր