Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 438 նոր դեպք. առողջացել է 1486 քաղաքացի
Advertisement 1000 x 90

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 438 նոր դեպք. առողջացել է 1486 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 438 նոր դեպք, առողջացել է 1486 քաղաքացի, մահացել՝ 26-ը:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 1905 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 551 հազար 637-ի:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18513 պացիենտ: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 149120 դեպք, որոնցից 127452-ն` առողջացած, 2529-ը` մահվան ելքով:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 626 է: