Աննա Հակոբյանը ցանկանում է մեր որդիների արյամբ իր համար գովազդ ապահովել
Advertisement 1000 x 90

Աննա Հակոբյանը ցանկանում է մեր որդիների արյամբ իր համար գովազդ ապահովել

«Զոհված զինծառայողներից մեկի մայրը (ֆեյքերի և Փաշինյանի աջակիցների թիրախավորումներից խուսափելու համար անձնական տվյալներ չենք նշում) կապ հաստատելով մեզ հետ պատմեց, որ իր հետ կապ է հաստատել անձ ով ներկայացել է, որպես Աննա Հակոբյանի ներկայացուցիչ և փորձել է հանդիպում կազմակերպել Աննա Հակոբյանի հետ։ Կինը դեմ չի եղել, բայց խնդրել է, որպեսզի չլուսաբանվի այցը, լուսանկարներ և տեսանյութեր չտարածվեն»,-գրում է politik.am-ը՝ հավելելով. «Կնոջ խնդրանքը լսել և այլևս չեն զանգահարել․«Ես հասկացա, որ իրենց նպատակը մեր վիշտը հասկանալը չի։ Աննա Հակոբյանը ցանկանում է մեր որդիների արյամբ իր համար գովազդ ապահովել։ Շատ վատ եմ ինձ զգում, երբ գիտակցում եմ, որ վարչապետի կնոջը մեր վիշտը հետաքրքիր է միայն տեսախցիկների առաջ։ Նման  կնոջ ոտքը չի կարող իմ տուն մտնել։ Դիմում եմ նաև մյուս ծնողներին, որպեսզի թույլ չտան իրենց վիշտը օգտագործվի։ Անկախ հանգամանքից օգտագործողը ընդդիմություն է, թե իշխանություն։ Ինձ հետ Աննա Հակոբյանի հետ կապված դեպք է եղել դրա համար եմ նրան հիշատակում, բայց ես ցանկացածի նկատմամբ ատելությամբ կլցվեմ ով կփորձի իմ վիշտն իրեն գովազդ անելու համար օգտագործել»,-ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը և ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն այցելում են զոհված զինվորների ընտանիքների։ Այցը լայն թափով լուսաբանվում է:  Իշխանական մեդիայի այդ թափով աշխատանքը ցույց է տալիս, որ Նազարյանի և Հակոբյանի այցը զուտ ծնողների վիշտը մեղմելու նպատակ չի հետապնդում։ Իշխանության ներկայացուցիչները զոհված զինվորների ծնողների վիշտը փորձում են օգտագործել հանուն իրենց քաղաքական նպատակների։

politik.am-ը փորձեցել է կապ հաստատել Աննա Հակոբյանի գրասենյակի հետ, որպեսզի հասկանալի դառնար, թե ինչ սկզբունքով են ընտրում ծնողներին` ում տուն այցելություն է իրականացվում և արդյո՞ք հրաժարվում են գնալ զոհերի հարազատների տուն, եթե վերջիններս թույլ չեն տալիս լուսանկարներ կամ տեսանյութ անել հանդիպումից։ Աննա Հակոբյանի գրասենյակի հետ որևէ կերպ կապ հաստատել չի ստացվել։

«Փորձեցինք կառավարության մեր աղբյուրներից որոշակի տեղեկություններ ճշտել։ Մեզ հաջողվեց որոշ մանրամասների տեղեկանալ։ Պարզվում է, Աննա Հակոբյանը զոհերի ծնողների հետ հանդիպումներ կազմակերպելու մասով լուրջ խնդիրների առաջ  է կանգնած։ Հարյուրավոր ծնողներ պարզապես հրաժարվում են նրան ընդունել իրենց տանը։ Պատճառը մեկն է՝ մարդիկ իրենց դժբախտության մեղավոր տեսնում են գործող իշխանություններին, այդ թվում` Աննա Հակոբյանին»,-գրում է կայքը։

politik.am



Նման նյութեր