Ռեփեր Ազամատ Կուդզաեւը, որը հայտնի է Miyagi կեղծանվամբ, կրկին հայր է դարձել, հայտնում է Super-ը։
Հիշեցենքն՝ երեք տարի առաջ MiyaGi-ը կորցրել է երեխային. նրա մեկուկես տարեկան որդին ընկել էր իններորդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից։ Փոքրիկը ստացած վնասվածքներից տեղում մահացել էր։
Այդ դրամատիկական իրադարձությունից հետո ռեփերն ինն ամսվա ընթացքում ելույթ չի ունեցել եւ հարցազրույց չի տվել։ Երկրպագուներն անհանգստանում էին արտիստի ամուսնության համար։ Սակայն ամուսինները կարողացել են պահպանել հարաբերություններն ու կյանքի նոր իմաստ գտնել։
Երկրպագուները նորությունն անվանել են վերջին շրջանում շոու-բիզնեսում լավագույն իրադարձությունը։ «Ես ամբողջ հոգով ուրախ եմ նրանց համար», «աչքերիցս երջանկության արցունքներ են հոսում», «ինչպիսի ուրախություն, հատկապես այն ամենից հետո, ինչ ստիպված եք եղել հաղթահարել»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։