«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, ընդհանրապես իրավապահ համակարգի, ինչպես նաև պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաների (մասնավորաբար գնդապետների ու գեներալների) և նախկին պաշտոնյաների հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա օրերին Երևանի հյուրանոցներից մեկում տեղի կունենա հավաք, որը լրատվամիջոցների համար փակ կլինի:
Մեր տեղեկություններով, Միքայել Համբարձումյանը բարձրաստիճան սպաների հետ զրույցում նշել է, որ առկա ծանրագույն իրավիճակում իրենք, որպես Հայրենիքի նվիրյալներ, սպայի պատիվը գնահատողներ ու բարձր պահողներ, որպես իրապես արժանապատիվ մարդիկ, չեն կարող ձեռքները ծալած անտարբեր մնալ: Արդյո՞ք բարձրաստիճան սպաները նշյալ հավաքի ժամանակ կպահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ճշտել չհաջողվեց:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում