Եվրոպայում հայտնաբերվել է առողջության համար վտանգավոր թուրքական ալկոգել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Եվրոպայում հայտնաբերվել է առողջության համար վտանգավոր թուրքական ալկոգել. armeniasputnik.am

Եվրոպայում հայտնաբերվել է առողջության համար վտանգավոր թուրքական ախտահանիչ։ Տեղեկությունը հայտնում է Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը (OLAF)։

OLAF–ի հաղորդագրության համաձայն` կորոնավիրուսի համավարակի սկզբից ամբողջ Եվրոպայում առգրավվել է թուրքական արտադրության մոտ 140 հազար լիտր ախտահանիչ, որում մեթանոլի վտանգավոր քանակ է հայտնաբերվել։ Այն կարող է գլխացավ, սրտխառնոց և նույնիսկ կուրություն առաջացնել:

Դեռ օգոստոսին OLAF-ը Դանիայի իշխանություններից տեղեկություններ է ստացել, որ 6000 լիտր թուրքական ախտահանիչ է առգրավել: OLAF-ը տեղեկատվությունը փոխանցել է ԵՄ անդամ բոլոր երկրներին:

Պարզվել է, որ ԵՄ անդամ մի շարք երկրներ ալկոգել են պատվիրել նույն արտադրողից, որը գործել է մի քանի անվանումներով։ Ըստ այդմ` առգրավվել է մոտ 140 հազար լիտր ձեռքի ախտահանիչ։

armeniasputnik.am



Նման նյութեր