Հայաստանում դեկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1098 նոր դեպք, առողջացել է 1242 քաղաքացի, մահացել՝ 27-ը:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 3272 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 554909-ի:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 150218 դեպք, որոնցից 128694-ն` առողջացած, 2556-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18331 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 637 է: