
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Սուրեն Սահակյանի եւ Գարեգին Միսկարյանի հետ:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Քննարկում է ծավալվել սահմանային անվտանգության, գերեւարված անձանց եւ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ուղիների վերաբերյալ: