
Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովստին, այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ճեպազրույցի ընթացքում Զախարովան նշել է, որ, համապատասխան նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության, իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով, դրան նախորդել է մեծ նախապատրաստական աշխատանք, որն իրականցվել է ռուս խաղաղապահների և Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Կարող եմ իմ կողմից հավելել միայն այն, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է»,- ասել է Զախարովան: