«Մարիա Կարապետյանն իրականում հետխորհրդային տարածքում սաղմնավորված աղանդի վառ ներկայացուցիչ է՝ Եվրոչինովնիկների աղանդը»․ Փաշոյան
Advertisement 1000 x 90

«Մարիա Կարապետյանն իրականում հետխորհրդային տարածքում սաղմնավորված աղանդի վառ ներկայացուցիչ է՝ Եվրոչինովնիկների աղանդը»․ Փաշոյան

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նայեցի իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցազրույցը Սիվիլնեթի Թաթուլ Հակոբյանին։ Մարիան իրականում հետխորհրդային տարածքում սաղմնավորված աղանդի վառ ներկայացուցիչ է՝ Եվրոչինովնիկների աղանդը, որի անդամները ունեն նույն դեմքի արտահայտությունը, օգտագործում են նույն բառապաշարն ու տերմինալոգիան։

Մի խոսքով, Թաթուլ Հակոբյանին հարցազրույց էր տալիս ցանցային տոտալիտար աղանդի ներկայացուցիչը, որը չգիտես ինչու պատգամավոր է դարձել ու ընդհանրապես կապ չունի մեր պետության խնդիրների հետ։ Ընդամենը թութակի պես բառեր է արտաբերում, որոնց ամբողջականությունը նախադասություն չի դառնում։ Քաղաքական միտքը մահացել է, իսկ հայ երիտասարդները կամ տգետ են կամ էլ եվրոչինովնիկ»։



Նման նյութեր