Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ինքնամեկուսացել է կորոնավիրուսով վարակված անձի հետ շփման պատճառով:
Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպը:
«Պետքարտուղարը շփվել է կորոնավիրուսի դրական թեստ հանձնած անձի հետ, պետքարտուղարը հանձնել է թեստ, որը եղել է բացասական, սակայն նա կանցնի ինքնամեկուսացման»,- նշել է գերատեսչությունը:
Պոմպեոն այժմ գտնվում է պետական դեպարտամենտի բժշկական ծառայության հսկողության ներքո: