Այնպես չէ, որ ամբողջ Լոռիում վարչապետի հրաժարականն են պահանջում, նման բան չկա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կառավարության նիստի հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, այսօր Լուռու մարզպետ նշանակված Արամ Խաչատրյանը:
Դիտարկմանը, որ այսօր Լոռու մարզում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ անգամ խրտվիլակ էին տարել մարզպետարանի մոտ, նարզպետն ասաց, որ եսախցիկները ֆիքսել են, որ 15-20 հոգի են հրաժարական պահանջողները:
Ինչ վերաբերում է հարցին, թե քանի հոգի կլինեն Երեւանում, Խաչատրյանն ասաց, որ չգիտի. «Ես չգիտեմ, երեւի, կարող ա մոտ 500 հոգի մարդ լինեն»:
news.am