Աշխարհում մոտ 40 միլիոն քուրդ կա։ Նրանց գերակշիռ մասը` 15-20 միլիոնը, ապրում են Թուրքիայում։ 20-րդ դարից սկսած էս ժողովուրդը պայքարում է մի բանի համար՝ պետութուն ունենալու։ Երևի այսօր աշխարհում չկա մի քուրդ, որի ընտանիքից մարդ զոհված չլինի պետականություն ունենալու համար մղված կռիվներում։ Կարելի է ասել, որ քրդերի երեխաները ծնվում են զենքը ձեռքներին։
1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, որի համաձայն Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։ Վերջ։ 3 միլիոն հայերը պետություն, դրոշ, զինանշան ու օրհներգ ունեցան՝ առանց այդ անկախությունն ունենալու համար արյուն թափելու։ Արյուն թափվեց Արցախ պետութուն ունենալու համար, բայց Հայաստանի անկախությունը մեր գլխին ուղղակի ընկավ։ 1918-ին մենք անկախությունը վաստակել էինք, 1990-ին՝ ոչ։
Ու ես հենց սա եմ համարում այն հիմնական պատճառներից մեկը, որ այսօր այսքան չենք գնահատում մեր պետականությունը, որ այսքան թքած ունենք մեր երկրի սահմանների վրա։ Դե որովհետև մենք ազգովի կենաց մահու կռիվ չենք տվել այդ սահմանն ազատագրելու համար։ Ընդամենը հռչակագիր ենք ընդունել և վերջ։
Ու մինչև թուրքը չգա, հասնի անտարբեր հայերի դռան դեմը, նրանք չեն գիտակցի իրական վտանգի չափը։
Նկարում 19-ամյա քրդուհի Էյշա Ռամազան Անտարն է։ Նա զոհվեց 2016 թ.-ին՝ թուրք-սիրիական ահաբեկիչների դեմ պատերազմում։ Զոհվեց իր ժողովրդին պետություն պարգևելու համար, որն այդպես էլ երազանք մնաց քուրդ ժողովրդի համար։
3 միլիոն հայ առանց խղճի խայթի մսխում է իր պետականությունն այն ժամանակ, երբ 40 միլիոն քուրդ, կանանցով ու երեխաներով, ամեն օր պարտիզանական պատերազմ է մղում՝ ՄԱԿ-ի շենքի դիմաց իր երկրի դրոշը կախված տեսնելու համար…
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից:
Աշխարհում մոտ 40 միլիոն քուրդ կա։ Նրանց գերակշիռ մասը` 15-20 միլիոնը, ապրում են Թուրքիայում։ 20-րդ դարից սկսած էս…
Опубликовано Aram Gevorgyan Пятница, 18 декабря 2020 г.