Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավն ընդունել է կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային մարտավարության անհաջողությունը, որով նախատեսվում էր հրաժարվել կարանտինից։
Այդ մասին արքան հայտարարել է SVT Nyheter հեռուստաալիքով։
«Մենք շատ զոհեր ունենք, ու դա սարսափելի է»,- ասել է նա։ Թագավորը նշել է, որ Շվեդիայի քաղաքացիները շատ են տուժել, շատերը չեն կարողացել հրաժեշտ տալ իրենց ընտանիքի մահացած անդամներին։ Միապետի կարծիքով՝ դա ծանր ու ցավոտ փորձառություն էր երկրի համար։
Հարցին, թե թագավորն ինքը վախենո՞ւմ է վարակվելուց, նա հայտարարել է, որ վերջին ժամանակներս ակնհայտ է դարձել, որ վարակվելն անխուսափելի է։
Շվեդիան այն քիչ երկրներից է (և միակը Եվրամիությունում), որ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ խիստ սահմանափակող միջոցառումներ չի ձեռնարկել։ Երկրի իշխանություններն ընդգծում էին, որ ուզում են կոլեկտիվ իմունիտետ ձևավորել բնակչության շրջանում և վնաս չհասցնել տնտեսությանը։
Այժմ երկրում արձանագրվել է վարակման մոտավորապես 350 հազար դեպք և ավելի քան 7,8 հազար մահ։
Փոխանցում է lenta.ru-ն։