ԱՄՆ Կոնգրեսում Էրդողանին մեղադրանք են առաջադրել. Թուրքիան խարխլում է ՆԱՏՕ-ն
Advertisement 1000 x 90

ԱՄՆ Կոնգրեսում Էրդողանին մեղադրանք են առաջադրել. Թուրքիան խարխլում է ՆԱՏՕ-ն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ դեմոկրատական և հանրապետական առաջնորդները հայտարարել են, որ Թուրքիայի «սադրիչ պահվածքը» խաթարում է նրա հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:

Կոմիտեի նախագահ Էլիոտ Էնգելը (դեմոկրատ) և բարձրաստիճան անդամ Մայքլ Մաքքոլը (հանրապետական) նշել են, որ Անկարան վնասում է Դաշինքին Ռուսաստանի, Սիրիայի և Արևելյան Միջերկրական ծովի նկատմամբ իր գործողություններով, հայտնում է «Al-Monitor» տեղեկատվական-վերլուծական պորտալը:

«Մենք խորապես մտահոգված ենք այն սպառնալիքով, որը Թուրքիայի ավելի ու ավելի սադրիչ պահվածքը ներկայացնում է մեր երկկողմ հարաբերությունների, ՆԱՏՕ-ի և ամբողջ տարածաշրջանի համար», – այս շաբաթվա սկզբին համատեղ փաստաթղթում նշել էին Էնգելն ու Մաքքոլը:

«Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը խաթարում է դաշինքի նվիրվածությունը կոլեկտիվ պաշտպանությանը», – հայտարարել են նրանք:

 



Նման նյութեր