Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը հիվանդացել Է կորոնավիրուսով, ինքնամեկուսացման ռեժիմ Է անցնում Վերսալում, նրա կինը՝ Բրիժիտը, մնացել Է Ելիսեյան պալատում: Այդ մասին հաղորդել Է France Info ռադիոկայանը՝ վկայակոչելով պետության ղեկավարի շրջապատի աղբյուրների:
Դեկտեմբերի 17-ի առավոտյան Ելիսեյան պալատը հաղորդել Է, որ Մակրոնի COVID-19-ի թեստը ցույց Է տվել դրական արդյունք: Ֆրանսիայի ղեկավարը ինքնամեկուսացվել Է մեկ շաբաթով եւ շարունակում Է աշխատել հեռավոր: Նշվում Է, որ Մակրոնը գտնվում Է Վերսալի պալատի (եղել Է Ֆրանսիայի թագավորների նստավայրը) անմիջական մերձակայքում՝ Lanterne պավիլիոնում:
Ֆրանսիայի նախագահը ջերմում Է, հազում եւ հոգնածություն Է զգում, նշում Է ռադիոկայանը: Ֆրանսիայի առաջին տիկինը, որը նույնպես անցել Է ինքնամեկուսացման, մնացել Է Ելիսեյան պալատում:
Բրիժիտ Մակրոնը չունի կորոնավիրուսի ախտանշաններ, դեկտեմբերի 17-ին COVID-19-ի նրա թեստը ցույց Է տվել բացասական արդյունք: Նաեւ մեկշաբաթյա ինքնամեկուսացման Է անցել երկրի վարչապետը:
Մակրոնի հիվանդության մասին հաղորդագրություններից հետո ինքնամեկուսացման մասին են հայտարարել մի շարք քաղաքական գործիչներ, որոնք վերջին ժամանակներս շփվել են Մակրոնի հետ:
Նրանց թվում են՝ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն, Լյուքսեմբուրգի վարչապետ Կսավիե Բետելը, Իռլանդիայի վարչապետ Միկալ Մարտինը, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղար Անխել Գուրիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: