Ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Գյումրիից Մոսկվա առաջին չվերթն է իրականացրել։ Ժամը 14։00-ին A737 օդանավը օդ է բարձրացրել 173 ուղևորով։ Նրանք տոմսերը ձեռք էին բերել 990 ռուսական ռուբլիով (մոտ 16 դոլար)։
NEWS.am-ի թղթակիցը Գյումրիից հաղորդում է, որ առաջին չվերթին ներկա է եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և «Պոբեդա» ընկերության տնօրեն Անդրեյ Կալմիկովը։
Առաջին չվերթն իրականացվել է միջադեպով։ Վանաձորից 16 ուղևոր Գյումրիի է հասել ուշացած, նրանց թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ։ NEWS.am–ի հետ զրույցում նրանք ասացին, որ ուշացել են ճանապարհի փակ լինելու պատճառով․ «Մարդ ենք կանչել, մեր գրպանից 10 հազար դրամ են տվել, որ ձյունը մաքրեն, գանք հասնեք ժամանակին։ Բայց որքան էլ համոզեցինք, թույլ չտվեցին ինքնաթիռ բարձրանալ»։