Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը դեկտեմբերի 18-ին հայտարարել Է, որ օրենք Է ստորագրել, որով ռուսաց լեզվին ազգամիջյանի կարգավիճակ Է վերադարձվում հանրապետությունում:
Մոլդովայի Սահմանադրական դատարանը 2018 թվականի հունիսի 4-ին հնացած Է ճանաչել լեզուների գործառման մասին օրենքը, որը հաստատվել Էր դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից: Այդ փաստաթուղթը հայտնում Էր, որ ռուսաց լեզուն Մոլդովայի տարածքում ազգամիջյան հաղորդակցության միջոց Է: Մոլդովայի խորհրդարանն այս շաբաթ ռուսաց լեզվին վերադարձրել Է ազգամիջյան հաղորդակցության կարգավիճակը: Դեռ ավելին, պետական մարմինները պարտավոր են քաղաքացիներին տեղեկատվություն ներկայացնել նաեւ ռուսաց լեզվով: Օրենքը նաեւ երաշխավորում Է, որ ազգային փոքրամասնությունները կկարողանան ուսումնասիրել եւ օգտագործել մայրենի լեզուն:
«Ես ստորագրել եմ կարեւոր օրենք: Խոսքը Մոլդովայի տարածքում լեզուների գործառման օրենքի մասին Է, որը նախատեսում Է ռուսաց լեզվի կարգավիճակի վերականգնում որպես միջԷթնիկական հաղորդակցության միջոցի, ինչպես դա եղել Է ավելի քան երկու տասնամյա շարունակ, քանի Սահմանադրական դատարանն օրենքը հնացած չԷր հայտարարել եւ հանձնարարել նորն ընդունել»,-գրել Է Դոդոնը Facebook-ի իր Էջում: Նախագահն ընդգծել Է, որ այդ օրենքը շատ կարեւոր Է այն քաղաքացիների համար, որոնք սպասում Էին դրա ընդունմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: