ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը ներառված է Ամերիկայի թշնամիների ցանկում:
«Ինձ մշտապես հարցնում են, թե ով է ձեր թշնամին, և պատասխանը հետևյալն է. կան շատերը, որոնք ցանկանում են խարխլել մեր ապրելակերպը, մեր պետությունը, ժողովրդավարական հիմնարար սկզբունքները: Ռուսաստանը մտնում է այդ ցանկի մեջ», – ասել է Պոմպեոն՝ Մարկ Լևինի ռադիոշոուին տված հարցազրույցում:
Սովորաբար ամերիկացի պաշտոնատար անձինք Ռուսաստանն անվանում են հակառակորդ, սակայն ոչ թշնամի: