Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Այն հագեցած է ամինաթթուներով, որոնք ամրացնում են իմունային համակարգը։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով։
Վիտամին E-ի անբավարար քանակի դեպքում օրգանիզմում կարող են նկատվել որոշ նշաններ։ Դրանք անուշադրության մատնելը հետագայում կարող է հանգեցնել խնդիրների, հետևաբար՝ ուշադիր եղեք։ Երբ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինի մակարդակը, կարող են արտահայտվել հետևյալ նշանները.
- դժվարություններ քայլելիս ու կողմնորոշվելիս
- տեսողության խանգարումներ
- մկանային ցավեր կամ թուլություն։
Վիտամին E-ի անբավարար քանակի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ. հավելումների օգտագործումը կարող է նշանակվել բացառապես նրա կողմից։ Հարկավոր է շտկել նաև սննդակարգը՝ դրանում ներառելով մթերք, որը մեծ քանակով վիտամին E է պարունակում։
Վիտամին E-ով հարուստ են.
- ամբողջական հատիկավորները
- ընդեղենն ու սերմերը, այդ թվում՝ նուշը, գետնանուշը, դրա յուղը, արևածաղկի սերմերը
- մանգոն
- կիվին
- ձուն
- բանջարեղենը
- ձիթապտղի և արևածաղկի յուղերը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը