Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր «կուսակցություն» է ստեղծել նաև դերասան Սերգեյ Դանիելյանը, որի ամենալավագուն դերը հավանաբար խելառ ու ցնդած պառավի դերն էր մի քանի տարի առաջ ցուցադրվող սերիալում:
Մարդիկ սովորաբար կուսակցությունների անուններ են ընտրում ինչ-որ վեհ, սրտամոտ, իրենց հուզող գաղափարերից, խնդիրներից ելնելով: Փաստորեն այս դերասանի նախասիրությունները միմոսությունն ու զուգարանակոնքային մտահոգություններն են… Նրա աշխարհայացքը, գաղափարներն ու խնդիրները զուգարաններից հեռու չեն գնում…
Եվ զարմանում եմ նաև նմաններին եթեր տրամադրողների ճաշակի վրա…
Հուսանք՝ թյուրիմացություն էր կամ պատահականություն…»: