«ՀԱԿ անդամ Արմեն Մարտիրոսյանը գրել է, որ 26 տարի առաջ Ձեր գլխավորությամբ մտել են ուրիշ երկիր, շահագործել նրանց հանքերը և այլն: Համաձա՞յն եք արդյոք, որ դա այդպես է»․ Կարեն Քոչարյանը՝ Լևոն Տեր–Պետրոսյանին
Advertisement 1000 x 90

«ՀԱԿ անդամ Արմեն Մարտիրոսյանը գրել է, որ 26 տարի առաջ Ձեր գլխավորությամբ մտել են ուրիշ երկիր, շահագործել նրանց հանքերը և այլն: Համաձա՞յն եք արդյոք, որ դա այդպես է»․ Կարեն Քոչարյանը՝ Լևոն Տեր–Պետրոսյանին

Հարցս ուղղում եմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին

Մեծարգո պարոն Նախագահ

1994թ․ Դուք, լինելով ՀՀ նախագահ, ի պաշտոնե ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն էիք (թեև այդ ժամանակ դեռ չկար Սահմանադրություն և չի բացառվում, որ իրավաբանորեն այդ ամենը ֆիքսված չէր, բայց հասկանալի է, որ փաստացի՝ այդպես էր): Այսօր ՀԱԿ անդամ Արմեն Մարտիրոսյանը գրել է, որ 26 տարի առաջ ՀՀ զինված ուժերը Ձեր գլխավորությամբ մտել են ուրիշ երկիր, շահագործել նրանց հանքերը և այլն: Համաձա՞յն եք արդյոք, որ դա այդպես է: Եթե այո, ապա բացատրեք Արմեն Մարտիրոսյանին ինչո՞ւ եք այդպես վարվել, եթե ոչ՝ ապա բացատրեք Արմեն Մարտիրոսյանին, թե ինքն ով է կամ ինչ է:

Կանխավ շնորհակալ եմ:

Առայժմ ՀՀ քաղաքացի
Կարեն Քոչարյան



Նման նյութեր