
Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարված այցը տապալվեց: Mediaport-ի տեղեկություններով՝ նա ժողովրդի դիմադրության պատճառով Կապան և Գորիս չի գնա, քանի որ սյունեցիները վաղ առավոտից կաթվածահար են արել մայրուղիները՝ արգելելով «դավաճանի մուտքն իրենց համայնքներ»:
Սիսիանում Փաշինյանի կողմնակիցների փոքր խումբը հավաքելու համար գործի էր դրվել ամբողջ վարչական ռեսուրսը. կազմակերպչական աշխատանքներով զբաղվել էին «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Համբարձումյանը և նախարար Սուրեն Պապիկյանը:
Լուսադեմին Փաշինյանի հրամանով ուժայիններն առևանգել են Գորիսի քաղաքապետին, որը կոչ էր արել սյունեցիներին դուրս գալ փողոց: