Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիսիանի այցից պարզ դարձավ, որ Նիկոլն առնվազն Սիսիանում չունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը: Ավելին` այցն ապացուցեց, որ աջակցողների թիվը շատ փոքր է: Ու այստեղ ամենատարօրինակն այն է, որ նա ակնհայտորեն չունենալով մեծամասնության աջակցությունը, նա դեռ խոսում է ժողովրդի անունից, իսկ իր փոքրաթիվ աջակիցներն իրենց կարողանում են իրավունք վերապահել փակել քահանայի մուտքը դեպի եկեղեցի: Ցավոք, բայց Նիկոլի փոքրաթիվ կողմնակիցները վարչական լծակների հովանավորությամբ կարողանում են հարց լուծել: Կարողանում է, որովհետև Նիկոլի ռեսուրսն օգտագործվում է ընդդեմ ընդդիմադիրների»:







