Հայաստանում դիզելային վառելիքի գները նվազում են. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է պատճառը
Advertisement 1000 x 90

Հայաստանում դիզելային վառելիքի գները նվազում են. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է պատճառը

Հայաստանում վերջին օրերին դիզելային վառելիքի գները նվազել են: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Երևանում գործող բենզալցակայաններից, դեկտեմբերի 15-ին պրեմիում տեսակի բենզինն արժի 350 դրամ, ռեգուլյար տեսակինը` 330 դրամ, իսկ դիզելը` 320 դրամ` յուրաքանչյուր տեսակի համար էժանանալով մոտ 10 դրամով:

ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի տեղեկացմամբ` տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նույնպես ամենօրյա մոնիթորինգերի արդյունքում ֆիքսել է դիզելային վառելիքի գնանկում: Գայանե Սահակյանը նշեց, որ դեռ շարունակում են շուկաների ամփոփ վերլուծություն իրականացնել և դիզելային վառելիքի գների նվազման պատճառների ու հետազոտությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն առաջիկա օրերին: