Ինչքան էլ փորձում էի հասկանալ, թե ինչ եղավ Եռաբլուրում, միևնույն է չհասկանալու փաստական կողմը գերակշռում էր։
Ու՞մ հասկանամ ծառերի տակ ժամերով ծածուկ նստած անմարդ էակներին, որ ձեռքի մի շարժման էին սպասում «նիկոլ վարչապետ» գոռալու համար։
Թե հասկանա՞մ թիկնապահ կոչվածին, ով որդու, ամուսնու շիրիմից մորն ու կնոջն էր հեռացնում վիժվածքի շոուն ավարտուն տեսքի բերելու համար։
Լավ է այդպես էլ չհասկանամ էտ տեսակին։ Էն նույն տեսակին, որ վաղն անհամբեր առիթի է սպասելու հայրենիքի փրկության համար պայքարողի աչքերին նայելու և ասելու, որ իբր ստիպված էր։
Ես հիանալի հասկանում եմ այսօրվա հայի տեսակը։
Երկրի դավաճանի ոտքը սրբազան հող, հայրենի վանք արգելած տեսակը։
Եթե գեթ մի քիչ բարոյապես կամ ցանկացած այլ արժեհամակարգային տիրույթում լիներ ստահակը ինքնասպան կլիներ, որովհետև դավաճանությունը բացահայտված է։
Հասկանում ես բոլորը, նույնիսկ սեփական պարգևավճարի համար, սեփական հանցանքները պարտակելու համար, պաշտոնը վայելելու համար քեզ մինչև վերջ խաբողներն անգամ չեն վիճարկում դավաճանությունդ։
Ու ես հաստատ որոշել եմ։ Ես այսօրվա հայի (քահանայի, իր տունը պաշտպանողի, դավաճանությունը չներողի) կողքին եմ ապրելու։ Ես այսպիսի հայրենակիցներ ունեմ։ Այսօրն ինձ համար մի բանի մասին էր։ Երբեք չհիասթափվել, երբեք չխաբվել դավաճան ստահակներին, թե իբր մենք հայրենիք ունենալ չենք վաստակել կամ ինքնիշխանության արժանի չենք։
Արժանի ենք։ Մեր իրական տեսակը չի ծնկելու ո՛չ արտաքին, ո՛չ ներքին տականքի առաջ։
Ովքեր այսօրվա արժանապատիվ ու գիտակից Հայաստանն ուզում են տեսնել վաղը, նրանց սպասում եմ վաղը Հանրապետության հրապարակում։
Վաղը ինձ համար ինչ-որ առումով վերջնագիծն է հայրենիք ունենալ ցանկացողների և անհայրենիք ստրուկների միջև։
Վստահ եմ վաղը արժանապատիվ Հայաստան է լինելու։
Հ.Գ. Վախեցիր հայի դատաստանից։
Սպասիր Աստծո դատաստանին։
Աննա Մկրտչյանի էջից:
Ինչքան էլ փորձում էի հասկանալ, թե ինչ եղավ Եռաբլուրում, միևնույն է չհասկանալու փաստական կողմը գերակշռում էր։
Ու՞մ…Опубликовано Anna Mkrtchyan Понедельник, 21 декабря 2020 г.