«Նիկոլը էլի՛ ստում է». Նաիրա Զոհրաբյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլը էլի՛ ստում է». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլը էլի՛ ստում է

Նիկոլի իշխանությունը ոչ միայն դավաճանների ու պոպուլիստների, այլ նաեւ տգետների իշխանություն է։ Եւ ահա հերթական մի տգետ Նիկոլին տվել է իր կարծիքով, փրկօղակ՝ հղում անելով «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին», որը որեւէ կապ չունի ՀՀ պետական սահմանների հետ։

Եւ այսպես, ասում եմ՝ 2010 թվականի օրենքը ոչինչ չի սահմանում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասով։

Աշխարհի որեւէ երկրում պետական սահման չի գծվում ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքով։

Հերթական էժանագին այս մանիպուլյացիան նախատեսված է Նիկոլին իշխանության բերած ժեխի համար, որը իր տիրոջ ամեն ստից հետո հասնում է նիրվանայի։

Մեր երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է։

Նիկոլի ու նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք՝ այո, բռնի ուժով պիտի կրթենք նաեւ հասարակության էդ հատվածին, որ այլեւս որեւէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության։

Ես ժեխին հայրենիք չեմ տալու։

Հիմա՛ ես լինելու եմ Հանրապետության Հրապարակում՝ Նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար։

Ժեխը իմ երկրում այլեւս ոչինչ չի որոշելու։ Ու եթե պետք լինի, այո, մինչեւ կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որեւէ կարգի որոշում կայացնելու եւ առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից։

Ու բռնի ուժով տանել կրթելու։

Սա այլեւ ազգային անվտանգության լրջագույն հարց է»։



Նման նյութեր