Life.panorama.am–ը գեղեցկուհի Իրինա Թովմասյանի հետ նախատոնական զրույց է ունեցել: Երեք երեխաների մայրիկը պատմեց, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ զարդարված է իրենց տան տոնածառը.
«Ի տարբերություն նախորդ տարվա` այս տարի կարծես թե շուտ սկսվեց նախատոնական տրամադրությունը: Մեր տանն էլ արդեն մեկ շաբաթ է, ինչ տոնական եռուզեռը սկսվել է, թեև դրանից էլ առաջ երեխաներս դրսում տոնածառ տեսնելիս` ուղղակի պնդում էին, որպեսզի մեր տանն էլ վերջապես զարդարենք տոնական եղևնին: Ի դեպ` պետք է ասեմ, որ ամուսինս ամեն անգամ պնդում է, որ բնական եղևնի ունենանք տանը, իսկ ես ամեն անգամ դեմ եմ լինում, քանի որ նախընտրում եմ Ամանորին մեր տանը տեսնել մեր եղևնին, որն արդեն երկար պատմություն ունի ու մեր ընտանիքի մի մասն է կազմում»,- պատմեց Իրինան ու շարունակեց.
«Կյանքում այլ բան հարկավոր չէ, երբ տեսնում ես, թե ինչպես են երեխաներդ ուրախությունից ոտքերով խփում հատակին: Միայն տեսնել էր պետք, թե ինչպես էին իրենց փոքրիկ աթոռները իրար վրա դնում ու հասնելով մինչև գագաթ զարդարում տոնածառը` հատիկ-հատիկ շարելով խաղալիքները. Այդ տեսարանը ոչ մի բանի հետ չեմ փոխի»:
3.5-ամյա Ալվինան և 2-ամյա Մարիան տարվա ընթացքում իրենց լավ են պահել, որպեսզի Ձմեռ պապին իրենց ցանկությունները կատարի.
«Աղջիկներս գիտեն, եթե խելոք պահեն իրենց, Ձմեռ պապին շատ նվերներ կբերի: Արդեն հասցրել ենք նաև նամակ գրել, ի դեպ` ասեմ, որ աղջիկներս կոնկրետ նվերներ չեն նշել, միայն շեշտել են` թող որ անպայման նվերները փաթեթեավորված լինեն, քանի որ սիրում են նվերների բացման արարողությունը: Շատ հաճելի է տեսնել նրանց սպասումն ու Ձմեռ պապիկի գոյության նկատմամբ հավատը, պատկերացրեք` կարծես թե ինքս էլ մանկանամ նրանց հետո ու հավատամ այդ հրաշքին»,- նշեց Իրինան:
Մեզ հետ զրույցում Իրինա Թովմասյանը հավելեց նաև, որ ամեն անգամ տոներին երեխաների հետ այցելում է գրեթե բոլոր մանկական ներկայացումներին:
Ամբողջությամբ՝ life.panorama.am