
Երեկ բոլոր լրատվամիջոցներով նույն լավ լուրն էր տարածվում։ Անհետ կորած մեր տղաներից վեցը գտնվել է։ Ավետիսն առաջինը նախագահ Արայիկ Հարությունյանի էջում հայտնվեց՝ փրկվածների անուն-ազգանունների հետ. Այվազյան Արսեն Կարենի, Սահակյան Դավիթ Գեղամի, Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի, Հարությունյան Արթուր Գարիկի, Արմաղանյան Արման Արշակի, Թումանյան Ռուսլան Սարգիսի: Նրանք Ստեփանակերտում են, բժիշկների հսկողության տակ։ Արդեն նաև հարազատներն են այցելել տղաներին։ Ինչպես են դիմացել յոթանասուն երկար ու ձիգ օրեր՝ Մարինե Մկրտչյանի ռեպորտաժում