«Ի՞նչ գին է ներկայում առաջարկում «Գազպրոմ»-ը հայկական կողﬕն». Վահե Դավթյան
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ գին է ներկայում առաջարկում «Գազպրոմ»-ը հայկական կողﬕն». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, «Մեկ հայաստան» կուսակցության անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

Պարոն Գրիգորյան,

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 17-ին Սանկտ-Պետերբուրգում Դուք հանդիպել եք «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ՝ քննարկելով 2021 թ.-ին Հայաստան մատակարարվող բնական գազի գնի հետ կապված հարցերը: Քանի որ գազի գնագոյացումը շարունակում է իր մեջ կարևոր տնտեսական, սոցիալական ու քաղաքական բաղադրիչներ պարունակել՝ ավանդաբար գտնվելով հասարակության ուշադրության կենտրոնում, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

  1. Արդյո՞ք ներկայումս ընթանում են հայ-ռուսական բանակցություններ գազի գնի շուրջ: Եթե այո, ապա ո՞ր փուլում են դրանք գտնվում:
  2. Ի՞նչ գին է ներկայումս առաջարկում ՛՛Գազպրոմը» հայկական կողմին:
  3. Որո՞նք են հայկական կողմի «կարմիր գծերը», այլ կերպ ասած՝ հնչեցրե՞լ է արդյոք հայկական կողմն իր համար առավել հարմար գինը: Եթե այո, ապա ո՞րն է այդ գինը և ինչ հաշվարկ է դրված դրա հիմքում:
  4. Քննարկվե՞լ է արդյոք «Գազպրոմ Արմենիա» ընկերության օպերացիոն ու ֆինանսական գործունեության խնդիրները՝ պայմանավորված դոլարի փոխարժեքի կտրուկ աճով:

Հնարավո՞ր է, որ այդ խնդիրների լուծումը կրկին արտահայտվի երկրի ներսում գազի սակագների աճի տեսքով, ինչպես դա եղավ ս.թ. հուլիսին:

Խնդրում եմ հնարավորինս հստակ ու օբյեկտիվորեն պատասխանել այս հարցերին, որոնք ուղիղ կապ ունեն, թե հասարակության բարեկեցության, թե տնտեսական անվտանգության, թե բիզնեսի արդյունավետության հետ:

Վահե Դավթյան՝

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ»

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

Պարոն Գրիգորյան,

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 17-ին Սանկտ-Պետերբուրգում Դուք…

Опубликовано Vahe Davtyan Понедельник, 21 декабря 2020 г.