Դիանա Գալոյանը՝ ՀՊՏՀ ռեկտոր․ Կառավարությունը հաստատել է ընտրության արդյունքները
Advertisement 1000 x 90

Դիանա Գալոյանը՝ ՀՊՏՀ ռեկտոր․ Կառավարությունը հաստատել է ընտրության արդյունքները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները: Որոշումը հրապարակվել է Կառավարության կայքում:

««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի Գալոյանի ընտրության արդյունքները:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ օրենքով սահմանված կարգով Դիանա Ռոբերտի Գալոյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ: