Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․ Հրանտ Մարգարյան
Advertisement 1000 x 90

Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․ Հրանտ Մարգարյան

Երբ ինքը խոսում է ժողովրդի վստահությունից, ինքն իրեն խաբում է, որովհետեւ մարդ, ով թշնամուն անձնատուր է եղել, այդ մարդն իրավունք չունի սեփական ժողովրդին ղեկավարել,  անկախ նրանից՝ մեղավորության ինչ աստիճան ունի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը։

«Ամոթը լավ բան է, մարդ, որ թշնամուն անձնատուր է եղել՝ իրավունք չունի հավակնի որեւէ հավաքականության ղեկավարել։ Եթե նա նվազագայուն արժանապատվություն եւ հարգանք ունի այս ժողովրդի նկատմամբ, կամավոր պետք է մի կողմ գնա, որպեսզի հնարավորություն ստեղծի, որ մենք կարողանանք վերատիրանանք մեր իրավունքներին, այն՝ ինչ ինքը հանձնել է՝ կարողանանք վերատիրանլ դրան»,- ասաց Մարգարյանը։

Ըստ նրա՝ վաղուց պարզ էր, ոչ պատերազմ է լինելու, եւ ինքն էլ դրա մասին ասել է դեռ երկու տարի առաջ։ Նրա խոսքով՝  բոլոր տվյալները ցույց են տալիս, որ մենք պատրաստվում էինք,  որ պարտվենք, ու այդպես էլ եղավ։

«Եվ ինքն իբրեւ երկրի ղեկավար չկարողացավ սպառազինության բալան ստեղծել, չկարողացավ ճիշտ բանակցություններ տանել, ժուլիկությունը, որ ինքը ներհայաստանյան մակարդակով էր գործադրում, նույնն արեց միջազգային ասպարեզում եւ մենք հասանք այս օրին։ Եթե այսքանով հանդերձ ինքը չի կարող հասկանալ, որ պետք է հեռանա, ուրեմն պետք է հեռացնել։ Ինքը վտանգավոր բան է անում, երբ  համառում է մնալ այդ պաշտոնին, հայ ժողովրդին ինքը դրդում է ծայրահեղությունների, որից մենք պետք է զերծ պահենք մեր երկիրը, նոր ցնցումները մեր երկիրը չպետք է ապրի, մենք Էլչիբեյի Ադրբեջան չպետք է դառնանք։

Անդրդառնալով վարչապետի հրապարակած «Վարչատարածքային  բաժանման մասին» օրենքին, Մարգարյանն ասաց․«Եթե  նույնիսկ նման որոշում է եղել, ես դրա հետ կապ չունեմ, բայց այդ որոշմանը պիտի անդրադառնար ադրբեջանցին, ոչ թե Հայաստանի վարչապետը։ Երկու տարբեր բաներ են, երբ քո կողքին անկախ Արցախն է ու դու ուզում ես օրենքով ճշտել քո վարչական տարածքները, եւ երբ պատերազմի  զրկանքներից 30 տարի հետո դու գծում ես քո միջպետական սահմանը։ Դա ներքին վարչական տարածքների սահմանենրի հարց է, մենք իրավունք չունենք էդ տեսակ բառերի ետեւը  թաքնվել, իր ասածի մեջ շատ վտանգավոր բան կա, դա նշանակում է, որ Արցախը Ադրբեջան է»։

Հրանտ Մարգարյանի խոսքով՝ Փաշինյանի հրաժարականը պահանջողները համախմբվել են հայրենիքի ցավից դրդված։

«Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել, որպեսզի կարողանանք մեր  երկրի համար մի բան անենք։ Այս մարդիկ այդ տրամաբանությամբ են այստեղ համախբվել։ Ցավն այնքան շատ է, որ  ոչ ոք չի կաչրող մտածել, որ այս պայմաններում փորձի կարիերա անել, դա էլ ստորության մի ուրիշ չափանիշ կլինի»,- ասաց Մարգարյանը։

Նրա համոզմամբ՝ Փաշինյանը բախումների է տանում, ինչը կտկարացնի հայ ժողովրդին, եւ արտաքին ճակատում դրա համար մենք թանկ գին կվաճարենք։

«Այստեղ է, որ ժողովուրդն անելիք ունի, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, քայլ առ քայլ ճնշումը մեծացնենք, որ տեղի տան»,- ասաց Մարգարյանը։

Ինչ վերաբերում է սփյուռքի ներգրավվածությանը, Հրանտ Մարգարյանն ասաց․

«Այնտեղ մարդիկ հանկարծակիի են եկել։ Գիտեք, մարդիկ մեծ հույսով հեղափոխություն են արել, որ իրենց վիճակը ավելի լավանա, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել։ Այս երեւույթը մարսելը շատ դժվար է, որովհետեւ նախ պետք է ընդունես, որ սխալվել ես, երկրորդ՝ պետք է քեզ համոզես, որ նորից չես սխալվելու, սա լայն մասաների համար դժվար է»։

news.am



Նման նյութեր