Նորանշանակ նախարար Քերոբյան Վահանը, եկած-չեկած, 50 միլիոն պրեմիա է տվել. Նիկոլենք չեն դադարում պրեմիա բաժանել
Advertisement 1000 x 90

Նորանշանակ նախարար Քերոբյան Վահանը, եկած-չեկած, 50 միլիոն պրեմիա է տվել. Նիկոլենք չեն դադարում պրեմիա բաժանել

Նորանշանակ նախարար Քերոբյան Վահանը, եկած-չեկած, 50 միլիոն պրեմիա է տվել. Նիկոլենք չեն դադարում պրեմիա բաժանել

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո անգամ՝ այս սուղ պայմաննե­րում, Նիկոլ Փաշինյա­նի կառավարությունում սկսում են պարգևավճարներ բաժանել, հատկապես այն հիմնարկները, որոնք քիչ թե շատ ֆինանսական միջոցներ ունեն, իրենց չեն զրկում բաղձա­լի «պրեմիաներից»: Մեզ ասացին, որ սա պետական աշխատողներին օրվա երերուն իշխանության նկատ­մամբ քիչ թե շատ լոյալ պահելու միակ միջոցն է, քանզի որ օրը այդ պարգևավճարները կտրեն, հա­ջորդ օրը պետական ապարատն էլ ոտքի կկանգնի և դուրս կգա փողոց:

Նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը, փաստորեն, եկած-չեկած՝ իր առաջին սուրբ գործն է համարել «պրեմիա» բաժանելը: Հրապարակի հարցմանն ի պատասխան նախարարությունից հաստատել են, որ, այո, իրենց մոտ պարգևավճար բաժանվել է:

«ՀՀ էկոնոմիկայի նախարա­րության ամբողջ աշխատակազմին 2020 թվականի նոյեմբեր ամսվա համար վճարվել է 49.175.367 (քա­ռասունինը միլիոն մեկ հարյուր յոթանասունհինգ հազար երեք հարյուր վաթսունյոթ) դրամ պարգևատրում»,-պատասխանել են նախարարության աշխատակազմից:

Նորանշանակ նախարար Քերոբյան Վահանը, եկած-չեկած, 50 միլիոն պրեմիա է տվել. Նիկոլենք չեն դադարում պրեմիա…

Опубликовано Digital News Среда, 23 декабря 2020 г.



Նման նյութեր