Կյանքում մտածե՞լ եք մոլդովացին իրան ի՞նչա զգում։ Ինչ ինքնագիտակցում ունի։ Օրինակ ես, մի քանի անգամ էդ երկրում լինելուց հետո, միշտ մտածել եմ, ինչ տխուրա լինել մոլդովացի, կամ առհասարակ ի՞նչ ասելա լինել մոլդովացի։
Հիմա Հայաստանն առանց Արցախ իմ համար մոլդովացի լինելնա։ Էն որ գոյությունդ անիմաստա, չկա Արցախ պահելու վեհ գաղափար, չկա զգացողություն, որ դու մի պետության քաղաքացի ես, ով իր ազգակիցների մեջքին կանգնածա, ով իրենից անարդարացի խլած հայրենիքա հետ բերել ու պահումա, որ քո լավ քաղաքացի լինելով, դու ամեն ինչ անում, կամ գոնե չես խանգարում, որ էդ վեհ նպատակը մեզ առաջնորդի։ Ես հիմա հասկանում եմ, թե ինչ ասել է լինել մոլդովացի։ Ես չգիտեմ ինչ ասել է լինել հայ ու հայաստանցի։ Տարածաշրջանում անռեսուրս, անթասիբ, անողնաշար, ամորֆ մի երկիր, որի տարածքի վրա աչք ունեն գրեթե բոլորը, իսկ ինքը չունի ոչինչ՝ ոչ գաղափար, ոչ վեհություն, մի բան էլ հրաժարվելա կանգնել իր ազգակիցների մեջքին։ Մի ամբողջ ազգ, հազար տարի չունենալով պետականություն, վերագտավ պետականություն, ազտագրեց հողեր, ստեղծեց բանակ՝ լավ արեց դա, թե վատ արեց, թերություններով, թե անթերի, մեր կարողությունների չափով, թե ուժերի թերի լարումով, բայց արեց ու հասավ։ Էսօր էդ ամենը գրեթե չկա։ Ո՞նց ապրել էսքանից հետո։
Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից:
Կյանքում մտածե՞լ եք մոլդովացին իրան ի՞նչա զգում։ Ինչ ինքնագիտակցում ունի։ Օրինակ ես, մի քանի անգամ էդ երկրում լինելուց…
Опубликовано Marine Manucharyan Среда, 23 декабря 2020 г.