Սա՞ է ձեր ստրատեգիական մտածելակերպը, էս խելքո՞վ եք երկիրը ճգնաժամից հանելու. Հովհաննես Մանուկյան
Advertisement 1000 x 90

Սա՞ է ձեր ստրատեգիական մտածելակերպը, էս խելքո՞վ եք երկիրը ճգնաժամից հանելու. Հովհաննես Մանուկյան

Առնվազն սրիկայական ցինիզմ է պարտված ղեկավարի հրաժարականի պահանջով ընդվզման ալիքն ԷԼԻՏԱՅԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ անվանելը։ Սա ոչ պակաս կեղտոտ մանիպուլյացիա է, քան քաղաքական դաշտը սև/սպիտակի բաժանելու շուլերությունը։ Բայց և, միաժամանակ, կատարյալ իդիոտիզմի և մանիպուլյացիոն տեխնոլոգիաների առումով անգրագիտության պայծառ դրսևորում է ժողովրդական ընդվզման հարթակում հայտնված որոշ «գործիչների» հորթային հրճվանքը ԷԼԻՏԱ հռչակվելու կապակցությամբ։ Ի՞նչ առիթով եք երջանկացել. այն, որ հայրենիքի առանց այդ էլ «չեղած» էլիտային փորձում են հակադրել ոչ այնքան ինտելեկտուլ մեծամասնությա՞նը։ Սա՞ է ձեր ստրատեգիական մտածելակերպը, էս խելքո՞վ եք երկիրը ճգնաժամից հանելու: Սխալ եք երկու՛սդ էլ. ո՛չ տապալված ու պարտության սիմվոլ վարչակարգն է ժողովրդի իշխանության կրողը, քանզի կապիտուլյացիայի փաստով այն կորցրել է քաղաքական լեգիտիմությունը, և ո՛չ էլ ժողովրդի ընդվզման որոշ դրոշակակիրներն են ԷԼԻՏԱ, որովհետև նույնիսկ տակտիկական հեռատեսություն չունեն մոտ ապագան տեսնելու։ Իսկ ժողովուրդն ու էլիտան միասնական սուբստանցիա են, բաժանել նրանց չի ստացվի, որքան էլ քաղաքական գայթակղությունը մեծ լինի։

Հ.Գ. Ի դեպ, ժողովուրդն ու էլիտան նման են կաթին և սերուծքին. չկա կաթը չի լինի սերուծք, իսկ եթե փորձես սերուծքն առանձնացնել այն կաթից զտելով, ապա տակը մնացածն արդեն կաթ չի լինի, անարժեք մի հեղուկ կմնա ընդամենը։ ՀՀԳ. էլիտային հայ ժողովրդից զատելու վերջին փորձը կատարել են Օսմանյան կայսրությունում, երբ մասնավորապես 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում թուրքական իշխանությունների հրամանների հիման վրա ձերբակալվեցին ավելի քան երկու հարյուր հայ մտավորականներ` գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ: Ապրիլի 29-ին ձերբակալվածների թիվը հասավ 800-ի, որոնք քշվեցին Անատոլիայի խորքերը և անլուր տանջանքներից հետո գազանաբար ոչնչացվեցին Այաշում, Չանղըրիում և մի շարք այլ վայրերում։

Հովհաննես Մանուկյան

hraparak.am



Նման նյութեր