Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլոր Տավուշեցիներին, բոլոր էն մարդկանց, ովքեր անտարբեր չեն իրենց հայրենիքի ճակատագրով, Հայաստանի իշխանությունները պատրաստվում են միակողմանի զիջումների գնալ նաև Տավուշում: Ողջ Իմ քայլական իշխանությունը ՍՏՈւՄ Է:
Ձեզ կասեն, որ գոյություն ունի երկու Ադրբեջանական անկլավ ՀՀ Տավուշի մարզի տարածքում, ձեզ կհրամցնեն գուգլ քարտեզ, բայց ձեզ չեն ասի, որ էդ նույն քարտեզի վրա կան տարածքներ, որ 90–ականներից գրավված է Ադրբեջանի կողմից: Ձեզ չեն ասի, որ Նիկոլը համաձայնվել է միակողմանի զիջումների գնալ, որի մասին իր ստորագրած դավադիր փաստաթղթում որևէ բառ նշված չէ, որովհետև ինքը պարտված, նվաստացված ղեկավար է: Սյունիքում սև գործը վերջացնեն, հաջորդը Տավուշն է: Զարթնե´ք, մենք հայրենիք ենք կորցնում»: