Հայաստանն ու Կորեայի Հանրապետությունը կհամագործակցեն առողջապահության ոլորտում. ԱՆ
Advertisement 1000 x 90

Հայաստանն ու Կորեայի Հանրապետությունը կհամագործակցեն առողջապահության ոլորտում. ԱՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ Կորեայի Հանրապետության Առողջության ապահովագրության դիտարկման եւ գնահատման ծառայության նախագահ Սուն Մին Կիմն առողջապահության անվտանգության ազգային համակարգի համագործակցության շրջանակներում առցանց ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Հիմք ընդունելով երկու երկրի միջեւ դրական փորձը` այս քայլով կողմերն ամրապնդում եւ ընդլայնում են համագործակցությունն ու հարաբերությունները:

Հուշագրի համաձայն՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ըստ անհրաժեշտության պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ ուղղված առողջապահության անվտանգության ազգային համակարգի ամրապնդմանը: Միաժամանակ, նախատեսվում է փորձի փոխանակում ռազմավարական գնումների իրականացման մեխանիզմների շրջանակում, կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ առողջապահության որակի գնահատման, դեղորայքային քաղաքականության, առողջապահական ռեսուրսների արդյունավետ կառավարման, առողջապահության քաղաքականության մշակման նպատակով տեղեկատվական հաղորդակցման համակարգի առավել արդյունավետ կիրառման ուղղություններով:

Կողմերը հույս են հայտնել, որ 2021 թվականը խաղաղ եւ ապահով տարի կլինի եւ հնարավորություն կընձեռի իրագործելու նախանշված բոլոր ծրագրերն ու անելիքները։



Նման նյութեր