Նիկոլն ուզում է թուրքական կցորդ դառնալ ու դրա համար պատրաստ է զիջել ամեն ինչ. Արգիշտի Կիվիրյան. «Փաստինֆո»
Advertisement 1000 x 90

Նիկոլն ուզում է թուրքական կցորդ դառնալ ու դրա համար պատրաստ է զիջել ամեն ինչ. Արգիշտի Կիվիրյան. «Փաստինֆո»

Ես մշտապես ասել եմ, որ այս մարդիկ աղետի են բերելու Հայաստանը, աղետ է լինելու: Մենք այսօր տեսնում ենք այս մարդկանց մտածելակերպի ու աշխարհայացքի արդյունքը՝ զիջել ամեն ինչ և ինչ-որ կտորով դառնալ թուրքական աշխարհի կցորդը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Բանախոսն արձանագրել է, որ, իհարկե, իրենք դա կցորդություն չեն անվանում, ասում են, որ պետք է Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, բայց իրականության մեջ դա կցորդություն է։

«Փաշինյանի թիմը համալրված է մարդկանցով, որոնք մշտապես կանգնած են եղել այդ հայ-թուրքական հաշտեցման ինչ-որ պլատֆորմերի վրա, և հարց է առաջանում ինչո՞ւ է հենց ա՛յդ մարդկանցով համալրել իր քաղաքական թիմը, չի համալրել ազգայնականներով, համալրել է այն մարդկանցով, որոնց արժեհամակարգը իրեն հոգեհարազատ է, ինքնի անձամբ ներկայացնում է»,- նշել է վերլուծաբանը ու ավելացրել. «Այստեղ է թաքնված շան գլուխը ու սա է գլոբալ խնդիրը, և դետալների վրա կենտրոնանալ իմաստ չունի»:

«Սրանց համար 5 մետր այս կողմ 5 այն կողմ, պատրաստ են 50 մետր, 1կմ, նույնիսկ ամբողջը զիջել, ինչքան մյուս կողմն ուզի իրենք կզիջեն միայն թե այդ մյուս կողմի հետ իրենց երազած դիվանագիտական և առևտրային հարաբերությունները կյանքի կոչվեն», – ասել է Կիվիրյանը։



Նման նյութեր