
Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կյանքումս առաջին անգամ Հայաստանում ինձ ռազմագերու կարգավիճակով եմ զգում։ Ոչ մի ձև չեմ կարողանում տեղավորվել նոր իրականության մեջ։ Ոչ կարողանում եմ աշխատել, ոչ կարդալ և ոչ էլ ինչ-որ լուրջ գործով զբաղվել։ Մինչև հայկական բանակը մսաղացը լցրած հանցագործները գերագույն հորջորջվողի գլխավորությամբ չպատժվեն, չեմ հանգստանալու։ Եթե չպատժվեն, ուրեմն հրաժեշտ կտանք իրար ես ու Հայաստանը»։