«Հասկանում եմ, որ իմ զգացմունքները շատերը չեն կիսում, մանավանդ երիտասարդները: Նրանց համար ավելի էական է «Սերժին մերժելը»…». Արամ Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Հասկանում եմ, որ իմ զգացմունքները շատերը չեն կիսում, մանավանդ երիտասարդները: Նրանց համար ավելի էական է «Սերժին մերժելը»…». Արամ Աբրահամյան

Վաղվա խմբագրականում /քանի որ ֆեյսբուքից ջնջվելու եմ մինչեւ հունվարի 11-ը, մնացածը կարդացեք վաղը՝ aravot.am կայքում/. Չգիտեմ, կիսում են արդյոք իմ սերնդակիցներն այս զգացողությունը, բայց ինձ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո թվում է, որ իմ կյանքի վերջին 30 տարին իզուր եմ ապրել՝ այն, ինչին ես հավատում էի, տապալվեց, փլուզվեց, փոշի դարձավ: Ինձ թվում է, Արցախը եւ հայկական պետությունը ազատ անկման մեջ են, եւ ես առայժմ չեմ տեսնում, թե ինչպես է հնարավոր այդ անկումը կանգնեցնել:

Հասկանում եմ, որ իմ զգացմունքները շատերը չեն կիսում, մանավանդ երիտասարդները: Նրանց համար ավելի էական է «Սերժին մերժելը», իսկ հեղափոխական ճղճղան ճառերը եւ սին խոստումները առայժմ հնչում են նրանց ականջներում, ու նրանք դեռեւս առաջնորդվում են այդ՝ վաղուց արդեն իրեն սպառած օրակարգով: Դե, եթե նրանք շարունակում են հրճվել հեղափոխության «նվաճումներով» եւ ցավ չեն ապրում Արցախի եւ հայկակական պետության կորստից, ուրեմն՝ թող ուրախությամբ նշեն Նոր տարին: Հաճելի ժամա՛նց:

Արամ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:

Վաղվա խմբագրականում /քանի որ ֆեյսբուքից ջնջվելու
եմ մինչեւ հունվարի 11-ը, մնացածը կարդացել վաղը aravot.am կայքում/….

Опубликовано Aram Abrahamyan Пятница, 25 декабря 2020 г.



Նման նյութեր