Հայաստանի բնակիչների և բիզնեսի մի մասի համար հոսանքի գինը կթանկանա։ Որպես թանկացման պատճառ պաշտոնապես նշվում է նաև այն, որ Արցախից այլևս չի ներկրվի 330 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, քանի որ Արցախի 36 հէկերից 30-ը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Այս կորուստի հետևանքով, եթե նախկինում էլեկտրաէներգիան արտադրվում էր ավելի մաքուր, ջերմոցային գազեր չարտանետող ՀԷԿ-երի միջոցով, առաջացած տարբերությունը Հայաստանը կարտադրի վառելիքի այրման միջոցով՝ ՋԷԿ-երում, ինչն ավելի թանկ է և կլիմայի փոփոխության վրա կունենա իր բացասական ազդեցությունը՝ միայն Երևանի նոր ՋԷԿ-ը տարեկան կարտանետի 785,000 տոննա CO2համ․։
Ի՞նչ են անում պատկան պետական մարմինները։ Շարունակում են չլսել մասնագետներին, լռել, ստանալ աշխատավարձ՝ վատնել հարկատուների քրտինքով ստեղծված միջոցները։
Հայկ Ակարմազյան, տ․գ․թ․ բնապահպան-ճարտարագետ
Լուսանկարը՝ 2015թ, «էլեկտրիկ Երևան»շարժում