Ի՞նչ էր ուզում Նաիրի Հունանյանը, երբ սպանեց հող պահող պետական գործիչներին, այո’, արյունոտ քաղաքական առևտուր: Կարելի՞ էր արդյոք բանակցել Նաիրիի հետ։ Պատասխանը՝ ոչ։
Ով որ կմասնակցեր մարդասպանի առաջարկած քաղաքական գործընթացին, կվերցներ իր վրա հող պահողների արյունը։ Բոլորը դա հասկացան։
Ու Նաիրին գնաց բանտ։
Նիկոլը սպանեց հող պահողներին։ Հիմա ի՞նչ է ուզում Նիկոլը, այո՜, արյունոտ քաղաքական առևտուր՝ արտահերթ ընտրություններ։ Կարելի՞ է արդյոք բանակցել Նիկոլի հետ։
Պատասխանը՝ ոչ, եթե չես ուզում 5000 հոգու արյունը դնես քո և երեխաներիդ վրա և Նիկոլի հետ կիսես ազգային դավաճանի խայտառակ կնիքը հավիտյանս։
Ո՞րն է տարբերությունը Նաիրիի և Նիկոլի միջև։ Նաիրին առաջարկելու ոչինչ չուներ, Նիկոլն ունի. նա առաջարկում է իշխանության բաժնեմաս։ Նիկոլն ուղիղ ասում է՝ արտահերթ ընտրություններից հետո ձեզ կտամ իշխանության մի մասը, եթե ձեզ օգտագործեմ։ Ես կփորձեմ խուսափել դատարանից, կհայտնվեմ ԱԺ-ում, դուք էլ կվերցնեք այնքան, որքան կարող եք։
Ի՞նչ է լինելու. ոչինչ՝ բացի նրանից, որ պաշտոնական կդառնա Նիկոլի գործակալների ցանցը, ում հետ նա արդեն գաղտնի բանակցել ու պայմանավորվել է։
Հ.Գ. Նիկոլը սկսում է առերեսվել իրականության հետ՝ հասկանալով, որ չի կարողանում պլստալ։ Եվ փորձում է կիսել այն, ինչն արդեն իրենը չէ՝ ժողովրդի իշխանությունը՝ վախը հոգում, աչքերում և ծնկներում։
Անիմաստ քայլ էր, բայց գոնե երևաց, որ սկսել է վախենալ ապագայից:
Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից:
Արյունոտ քաղաքական առևտուր
Ինչ էր ուզում Նաիրի Հունանյանը, երբ սպանեց հող պահող պետական գործիչներին, այո’, արյունոտ…
Опубликовано Mikayel Minasyan Пятница, 25 декабря 2020 г.