Կալֆոռնիայում՝ Սանտա-Բարբարա քաղաքի մոտակայքում գտնվող «Neverland Ranch» կալվածքը, որը պատկանում էր փոփ արքա Մայքլ Ջեքսոնին, նոր սեփականատեր ունի: Գնորդը դարձել է միլիարդատեր Ռոն Բարքլը: Նա հայտնել է, որ կալվածքը գնել է ներդրումների նպատակով: «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայութունը, հղում կատարելով «The Wall Street Journal»-ին, հայտնում է, որ 10 տարի առաջ մահացած Ջեքսոնի նախկին տունը և հողատարածքը միասին մոտ 1,1 հազար հա է: 2016 թվականին այդ կալվածքի համար պահանջում էին 100 մլն դոլար, 2016-ին՝ 67 մլն: Ջեքսոնն այն ձեռք էր բերել 1988 թվականին 19.5 միլիոնով:
«Neverland Ranch»-ը փոփ արքայի սիրելի վայրերից էր: Այստեղ նա ընդունում էր երեխաներին, այդ թվում նրանց, որոնց նկատմամբ սեռական ոտնձգության գործով մեղադրանք էր առաջադրվել Մայքլ Ջեքսոնին: 2005 թվականին ընթացած դատական գործընթացի արդյունքում Մայքլ Ջեքսոնն արդարացվել էր: Դրանից հետո Մայքլ Ջեքսոնը երդվել էր այլևս չվերադառնալ այդ առանձնատուն: Արդյունքում, կալվածքն անվանափոխվել է՝ դառնալով «Sycamore Valley Ranch»: