Ինչպե՞ս եք դուք գործում ծայրահեղ իրավիճակում
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս եք դուք գործում ծայրահեղ իրավիճակում

Ինչպե՞ս ենք մենք մեզ պահում ծայրահեղ, սթրեսային իրավիճակում։ Շատ օգտակար է կառավարել սեփական զգացմունքները չնյարդայնանալու և արդյունավետ գործելու համար։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պար, տեսողական հոգեբանական թեստ, որը կօգնի վերլուծել ձեր գործողությունները ձեզ համար տագնապալի մթնոլորտում։

Նայեք նկարազարդմանը, ընտրեք ձեզ ամենաշատը դուր եկած օբյեկտը ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։

Գետնին դրված լամպեր

Ծայրահեղ իրավիճակում դուք դադար եք առնում։

Եթե դուք ուշադրություն եք դարձրել այս քիչ նկատելի առարկաների նկարազարդման վրա, ապա դա նշանակում է, որ սթրեսային իրավիճակում դուք կանգ եք առնում։ Դուք դադար եք առնում ու ոչինչ չեք նախաձեռնում՝ սպասելով իրադարձությունների հետագա զարգացմանը։

Վառվող լամպեր ծառի վրա

Ծայրահեղ իրավիճակում դուք ակտիվորեն մտածում եք։

Եթե ձեզ հետաքրքրել են ծառի վրայի վառված լամպերը, դա նշանակում է, որ դուք ինտենսիվորեն մտածում եք լարված իրավիճակում։ Դուք ընտրում եք գործողությունների հաջողակ տարբերակներ, որպեսզի արդյունավետորեն դրանք օգտագործեք ու վերադառնաք ձեր կոմֆորտ գոտի։

Ծառ

Ծայրահեղ իրավիճակում դուք փոխում եք իրավիճակը։

Եթե ձեր ուշադրությունը ծառն է գրավել, ուրեմն դուք սթրեսային ու ձեզ համար տագնապալից իրավիճակում արդյունավետ եք գործում։ Դուք ձեր էմոցիաները վերահսկողության տակ եք պահում ու իրադարձությունների ընթացքը փոխում եք դեպի ցանկացած հնարավոր կողմ։

Ծայրահեղ իրավիճակում դուք պաշտպանվում եք

Անձրևանոց

Եթե ձեր ուշադրությունն անձրևանոցն է գրավել, դա նշանակում է, որ ծայրահեղ իրավիճակում դուք հոգ եք տանում ձեր սեփական անվտանգության մասին։ Դուք օգտագործում եք հնարավոր բոլոր փաստարկներն ու գործում եք այնպես, որ հայտնվեք հարվածի գոտուց դուրս՝ ձեզ համար այդ տագնապալից մթնոլորտում։

Ամպեր

Ծայրահեղ իրավիճակում դուք ագրեսիա եք դրսևորում։

Եթե դուք այս նկարազարդման մեջ հավանել եք ամպերը, դուք պայքարող տեսակ եք ձեր բնույթով։ Ձեզ համար անհանգիստ իրավիճակում դուք ագրեսիա եք դրսևորում, հարձակվում եք, որ հաղթանակ տանեք ձեզ համար տհաճ իրավիճակում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը