Էմպատները միաժամանակ օժտված են ուժով ու զգացմունքայնությամբ: Նրանք այս աշխարհն ապրելու համար լավագույն վայրն են դարձնում: Դրանք բացառիկ մարդիկ են, քանի որ ունակ են զգալ այն, ինչ մեծամասնությունը չի կարող զգալ: Եվ այսպես, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրանց այնպիսի որակները, որոնց շնորհիվ նրանք այդքան զարմանալի ու անսովոր մարդիկ են համարվում:
- Նրանք ունակ են հասկանալ, թե ինչ են իսկապես մտածում մարդիկ:
Նրանք հասկանում են այլոց զգացմունքները, մտահոգություններն ու տագնապները: Բանն այն է, որ նրանք օժտված են դիմացինի զգացմունքներն ու զգացողություններն ապրելու բացառիկ ունակությամբ:
- Մարդաշատ վայրերում գտնվելիս նրանք չափազանց անհանգիստ են:
Նրանք իրենց հարմարավետ չեն զգում մարդաշատ վայրերում: Էմպատներին խառը զգացմունքներ են պատում, երբ նրանք հայտնվում են ամբոխի մեջ: Դա պատահում է այն պատճառով, որ նրանք զգում են շուրջը թևածող բոլոր էներգիաներն ու էմոցիաները:
- Նրանք միանգամից հասկանում են, որ իրենց խաբում են:
Շփման մեջ նրանք ունակ են հասկանալ իրենց զրուցակցի իրական նպատակները: Այդ հատկությունը միաժամանակ և նրանց առավելությունն է, և թերությունը: Սուտը հայտնաբերելու ունակությունը դառնում է մարդկանցից հիասթափվելու նրանց պատճառը:
- Նրանք զգում են իրենց շուրջը եղած էներգիան:
Ցանկացած բացասական թրթիռ էմպատի և նրա տրամադրության վրա ուժեղ ազդեցություն է գործում: Եթե նրանք առաջին հայացքից պատճառ չունեցող անհանգստություն են զգում, ապա դրանում հենց մեղավոր է իրենց շուրջը տվյալ պահին առկա բացասական էներգիան:
- Նրանց համար դժվար է հաղթահարել արտաքին նեգատիվը:
Եթե մարդը, ում հետ նրանք շփվում են, բացասական լիցքեր ունի, ապա էմպատները սկսում են էմոցիոնալ քայքայվածություն զգալ և դադարեցնում են իրենց շփումն այդ տոքսիկ անձնավորության հետ:
- Նրանք զարգացած կանխազգացում ունեն:
Նրանց ներքին վեցերորդ զգայարանն ավելի ուժեղ ու ճշգրիտ է, քան մնացած մարդկանց մոտ: Երբ նրանց կանխազգացումն իրենց ինչ-որ բանի մասին նախազգուշացնում է, սովորաբար դա ճիշտ է լինում:
- Նրանց համար դժվար է հաղթահարել իրենց ներքին ցավը:
Էմպատները հակված են խորապես տանջվել անգամ աննշան իրադարձությունների համար: Նրանց էմոցիաները շատ ուժեղ են, և նրանց համար այնքան էլ հեշտ չէ ազատվել իրենց ներսում եղած ցավից:
- Կամ ամեն ինչ, կամ ոչինչ…
Նրանք ոչինչ կիսատ-պռատ չեն անում: Ինչով էլ որ նրանք զբաղվեն, մարդու հետ խոսեն թե նախագիծն ավարտին հասցնելու լինեն, իրենց ողջ ուշադրությունը նրանք բևեռում են հենց այդ մարդու կամ նախագծի վրա: Էմպատների մոտ այդպես է` կամ ամեն ինչ, կամ ոչինչ:
- Նրանք կամ սիրում են, կամ ատում:
Ինչ վերաբերում է զգացմունքներին, նրանք հաճախ ծայրահեղությունների մեջ են ընկնում. Կամ սիրում են, կամ ատում: Այդ պատճառով էլ որոշ մարդիկ էմպատների ներկայությամբ իրենց հարմարավետ չեն զգում:
- Դրանք ստեղծագործող անհատականություններ են:
Նրանց ուղեղն անընդհատ աշխատում է` մի գաղափարից կամ կոնցեպցիայից թռչելով դեպի մյուսը: Էմպատներն ունեն չափազանց ստեղծագործող ու ինովացիոն գաղափարներ ունեցողների համբավ:
- Նրանք երբեք կանգ չեն առնում:
Ժամանակը նրանց համար ավելի արագ է հոսում, քան ուրիշ մարդկանց համար, սակայն անընդհատ ճանապարհին գտնվելը հակասում է նրանց ինտրավերտ բնույթին: Այդ պատճառով էլ նրանք չեն դանդաղում, այլապես կսկսեն տառապել քայքայումից:
- Նրանք հիանալի ունկնդիրներ են:
Մարդիկ նրանց մոտ են գալիս` պատմելու այն ամենը, ինչ կուտակվելէ նրանց մեջ, քանի որ գիտեն, որ էմպատներն իրենց իսկապես կլսեն: Դա իսկապես անգին հատկանիշ է:
- Ուրիշները նրանց վրա են թափում իրենց խնդիրները:
Երբեմն նրանք թույլ են տալիս ուրիշ մարդկանց օգտագործել իրենց, քանի որ չգիտեն, թե ինչպես մերժեն: Այլ մարդկանց ցավեցնելը պարզապես հակասում է իրենց բնույթին:
- Նրանք խորը ներքին ուժ ունեն:
Նրանք ուժեղ են շատ մարդկանցից, անգամ, եթե առաջին հայացքից այդպիսին չեն թվում: Նրանք գիտեն, որ ինչ էլ որ լինի, իրենք պետք է շարժվեն առաջ, քանի որ այլ տարբերակ չունեն:
- Նրանք միշտ փնտրում են ճշմարտությունը:
Նրանց միայն ճշմարտությունն է պետք, և ոչինչ՝ ճշմարտությունից ավելի: Էմպատները, որպես կանոն, ազնիվ մարդիկ են, այդ պատճառով էլ սպասում են, որ ուրիշներն էլ իրենց հետ հնարավորինս անկեղծ կլինեն:
- Նրանք տանել չեն կարողանում եսասեր և կեղծ մարդկանց:
Երբ նրանց շրջապատում են չափազանց մեծ քանակությամբ եսասեր կամ կեղծ մարդիկ, նրանք իրենց տանջահար ու անուժ են զգում: Նրանց ողջ էությունը դիմադրում է այդպիսի մարդկանց բնույթին: Այդ պատճառով էլ նրանց ներկայությամբ էմպատներն անմիջապես անհանգստություն են զգում:
- Նրանք ոսկե սիրտ ունեն:
Դրանք մարդիկ են, ովքեր սովոր են ամբողջությամբ իրենց նվիրել իրենց մտերիմներին: Նրանք խորապես մտահոգվում են նրանց մասին, ովքեր իրենց համար իսկապես թանկ են: Եվ նրանք ամեն ինչ կանեն, ինչ կարող են, որ մտերիմ մարդը չտառապի:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը