Ապաշխարությունը, զղջումը, խոստովանությունը, մեղքից սրբագրումը այդ նոր կյանքի հիմքն է (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ապաշխարությունը, զղջումը, խոստովանությունը, մեղքից սրբագրումը այդ նոր կյանքի հիմքն է

Այդ գիշերը (Ամանորի գիշեր – խմբ․), երբ հավաքվելու եք սեղանների շուրջ, ոչ թե բաժակ բարձրացրեք մեր հերոսների ու նահատակների համար և այդպես ինքնաբավարարված շարունակեք նույնությամբ՝ պղծելով նրանց արարքը, վարքը, գործը և նահատակությունը, այլ ամեն մարդ թող գլուխը կախ, լուռ մնա՝ մի վայրկյան իր Աստծու, ինքն իր հետ, մտածի իր կյանքի մասին, իր ապրումների մասին և նաև իր անելիքների և Աստծո խոստումի մասին։

Ամանորի գիշերը և դրան հաջորդող օրերը մեր կյանքում պետք է լինեն զղջումի, ապաշխարության, ինքնատեսության, ինքնագնահատականի ժամեր, վայրկյաններ և օրեր, որովհետև մենք նույնը չենք, որովհետև մեր զավակները, մեր եղբայրները, մեր ընտանիքներն այլևս նույնը չեն, նրանցից հազարավորները չկան այստեղ՝ մեր երկրի վրա, մեր ընտանիքները տարբեր աստիճանի խոցված են։

Ապաշխարությունը, զղջումը, խոստովանությունը, մեղքից սրբագրումը այդ նոր կյանքի հիմքն է։ Դա տխրություն չէ, հակառակը՝ ուրախություն է, որովհետև մարդը կարողանում է ինքն իրենից բաժանվել, և այդ տիրույթում ինքն իր վրա հաղթանակ ունենալ։

#Բագրատ_Սրբազան

Հատված Բագրատ Սրբազանի քարոզից․ ՄԱՍ 2

Ամբողջական քարոզը՝ https://youtu.be/StzHynCno7s

#ՏաՀույս #Տավուշ #Tavush